Ապրիլի 1

Մայրենի քերականություն

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել): Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն։ Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան: Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր։ Ի՞նչ փոխվեց: Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում։ Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց։ Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:

219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր։ Համեմատի՛ր, տրված, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված: Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում։ Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճում է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են զրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում։ Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

220, Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց: Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը։ Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով,

Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում` երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ։ Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները։ Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է։ Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են։ Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ` Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը։

փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը։ Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով։ Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր:

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ինչ դեր malili): Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, Տորուքավոր, անմատչելի, մշուշապատ: Երբ տափաստաններից բարձրանում ենք դեպի մարգագետինները և գնում դեպի… ձյան սահմանը, … աշխարհն աղքատանում է։ … լեռնագագաթներին ամենից շատ ոչխարներն ու… քարայծերն են լինում։ Նրանք սիրում են կանգնել … ժայռերի կատարներին ու նայել հեռու … սարերին ու դաշտերին։

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր: Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարրեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ: Գետնի վրայով… ու … գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից… ու… աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն… լճեր կան։ Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես… մշուշի վրա են կախված։ Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում։ Բայկալը … ու… ջուր ունի։ … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում 1: Մեր հանրապետությունը ….. լճերով… է: Դրանցից …-ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՜նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը: Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ` մեկից երկու ժամ:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ: Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր: Օրինակ` ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր։

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՞ր հոմանիշ ձևերով: Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է։ — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է։ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է: Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։


Posted 01.04.2024 by Արսեն Կարապետյան in category Մայրենի, Uncategorized

About the Author

Ողջու՜յն, ես Արսենն եմ: Սովորում եմ Հարավային դպրոցում:Ես սիրում եմ Մարմնամարզությունը,Մայրենին,տեխնոլոգիան և սիրում եմ ճամփորդել։

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*